Եվրոպական թոփ 5 լիգաներում ամառային տրանսֆերային պատուհանը փակվել է։ Armsport-ն առանձնացրել է ամենակարևոր և հետաքրքիր տեղափոխությունները։
Ճիշտ է՝ ամառային տրանսֆերային պատուհանը փակվել է, սակայն ակումբները շարունակում են հայտարարել այն տրանսֆերների մասին, որոնք հասցրել են գրանցել մինչև նախատեսված ժամկետը։
⏳10։45/ 02․09. «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն խզել է պայմանագիրը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Առաջիկա ժամերին ֆուտբոլիստի կժամանի Բարսելոնա և պայմանագիր կստորագրի կատալոնական ակումբի հետ՝ ազատ գործակալի կարգավիճակով։
⏳10։27/ 02․09. «Չելսին» նաև կորուստներ ունի։ «Բրայթոնը» պաշտոնապես հայտարարել է «Չելսիի» կիսապաշտպան Բիլի Գիլմորի հետ պայմանագիր կնքելու մասին։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
⏳10։10/ 02․09. Մարտին Բրեյթվեյթը ևս փոխեց ակումբային գրանցումը։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
⏳09։24/ 02․09. Կիսապաշտպան Ջաստին Կլյուվերտը ևս նոր ակումբ ունի։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
⏳09։18/ 02․09. «Չելսին» հայտարարել է նաև «Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ պայմանագիր կնքելու մասին։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
⏳09։18/ 02․09. «Չելսին» հայտարարել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Դենիս Զաքարիայի հետ պայմանագիր կնքելու մասին։
Նշվում է, որ կողմերը վարձակալության պայմանագիր են կնքել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ ամբողջական տրանսֆերի գնման տարբերակով։
⏳02։00/ 02․09 Թոփ 5 լիգաներում ամառային տրանսֆերային պատուհանը փակվել է, սակայն ակումբները կհայտարարեն այն տրանսֆերների մասին, որոնք հասցրել են գրանցել մինչև նախատեսված ժամկետը։
⏳01։45/ 02․09 Պաշտպան Էկտոր Բելերինը դարձել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
⏳01։10/ 02․09 Պաշտոնական․ Մեմֆիս Դեպայը մնում է «Բարսելոնայում»։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
⏳01։00/ 02․09 «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն տեղափոխվեց «Լիվերպուլ»։ Գործարքի մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
⏳00։05/ 02․09 «Յուվենտուսի» կիսապաշտպան Դենիս Զաքարիան բուժզննում է անցել «Չելսի» տեղափոխվելու համար։
⏳23։45/ 01․09 Օբամեյանգը ժամանել է Լոնդոն բուժզննում անցնելու և «Չելսի» տեղափոխվելու համար։
⏳23։27/ 01․09 «Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստը և «Վոլֆսբուրգի» 19-ամյա կիսապաշտպան Աստեր Վրանկսին վարձակալությամբ տեղափոխվեցին «Միլան»։ Մանրամասները՝ԱՅՍՏԵՂ։
⏳22:55/ 01․09 Ֆրանսիական ՊՍԺ-ն նորեկ ունի։ Փարիզյան ակումբը տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին հայտարարել է նոր տրանսֆերի մասին։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
⏳22:45/ 01․09 Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
⏳22:00/ 01․09 Իտալական Ա Սերիայում ամառային տրանսֆերային պատուհանը փակվել է Երևանի ժամանակով 22։00-ին։ Տեսեք, թե երբ է փակվում տրանսֆերային պատուհանը մյուս լիգաներում՝ ԱՅՍՏԵՂ։
⏳21։30/ 01․09 Պաշտոնական․ Դրաքսլերը կարիերան կշարունակի Պորտուգալիայում։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
⏳21։30/ 01․09 «Ինտերը» նորեկ ունի։ Մանրամասները՝ ստորև․
⏳21։20/ 01․09 «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և պաշտպան Եվգենի Նազարովը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։
⏳20։57/ 01․09․ Սլովակիայի հավաքականի դարպասապահ Մարտին Դուբրավկան, որի իրավունքները պատկանում են «Նյուքասլին», վարձավճարով տեղափոխվեց ՄՅՈՒ։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
⏳20։35/ 01․09․ Բրազիլացի վինգեր Վիլիանը դարձել է «Ֆուլհեմի» խաղացող։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
⏳18։41/ 01․09․ Արսեն Զախարյանը մնում է «Դինամոյում»՝ չնայած «Չելսիի» կողմից հետաքրքրվածությանը։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
⏳18։15/ 01․09․ «Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի։ Վարձավճարի ավարտից հետո թիմ է վերադարձել Գրենիկ Պետրոսյանը։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
⏳18։15/ 01․09. ✍️ Պաշտոնական․ Բարսելոնան խզեց պայմանագիրը Բրեյթուեյթի հետ։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
⏳17:30/ 01․09.«Յուվենտուսի» և Խորվաթիայի հավաքականի վինգեր Մարկո Պյացան վարձավճարով տեղափոխվել է իտալական ակումբ․ Մանրամասներն՝ այստեղ։
⏳17:00/ 01․09. Կամերունի հավաքականի և «Լանսի» հարձակվող Իգնատիուս Գանագոն կարիերան կշարունակի «Նանտում»․ տրանսֆերի արժեքը կազմել է 4,4 մլն եվրո։
⏳17:00/ 01․09. «Վուվերհեմփթոնի» իվուարցի պաշտպան Վիլի Բոլին տեղափոխվեց «Նոթինգհեմ»․ գործարքի արժեքը կազմել է 2,5 մլն եվրո։
⏳16:41/ 01․09. Լեհաստանի հավաքականի հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկը վերադարձավ Ա Սերիա․ Մանրամասներն՝ այստեղ։
⏳15:28/ 01․09. «Լեսթերը» նոր պաշտպան ունի․ Մանրամասներն՝ այստեղ։
⏳15:18/ 01․09. Նորվեգիայի հավաքականի հարձակվող Յուրգեն Ստրանդ Լարսենը «Գրոնինգհենից» տեղափոխվեց «Սելտա»․ գործարքի արժեքը կազմել է 11 մլն եվրո։
⏳15:00/ 01․09. Իսկ ահա պաշտպան Յոշկո Գվարդիոլը երկարաձգել է պայմանագիրը «Լայպցիգի» հետ։ Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչեւ 2027 թվականը։ Նրա ծառայություններով հետաքրքրված էին անգլիական գրանդ ակումբները։
⏳14:41/ 01․09. Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Դենի Ռոուսը հեռացել է «Ուոթֆորդից»․ այս պահի դրությամբ նա ազատ գործակալի կարգավիճակ ունի։
⏳14:32/ 01․09. Իսպանացի կիսապաշտպան Օրիել Ռոմեուն «Սաութհեմփթոնից» տեղափոխվեց «Ժիրոնա»․ գործարքի մանրամասները չեն հաղորդվում։
⏳13:30/ 01․09. «Մանչեսթեր Սիթին» ևս մեկ նորեկ ունի․ Մանրամասներն՝ այստեղ։
⏳12:54/ 01․09. Բալետոլին նոր ակումբ ունի
⏳12:45/ 01․09. Դանիայի հավաքականի հարձակվող Կասպեր Դոլբերգը կարիերան կշարունակի Լա Լիգայում։ Մանրամասներն՝ այստեղ։
⏳12:45/ 01․09. Ուկրաինացի Մարիան Շվեդը «Մեխելենից» տեղափոխվել է «Շախտյոր»․ տրանսֆերի արժեքը կազմել է 1 մլն եվրո։
⏳11:00/ 01․09. Բելգիացի ֆուտբոլիստ Ադնան Յանուզայը 4 տարվա պայմանագիր է կնքել «Սևիլիայի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
⏳10:50/ 01․09. «Ասթոն Վիլայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Անվար Էլ Գազին լքել է Անգլիայի Պրեմիեր լիգան ու տեղափոխվել Նիդեռլանդների առաջնություն։ 27-ամյա ֆուտբոլիստի նոր աշխատավայրը դարձավ ՊՍՎ Էյնդհովենը։ Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, վինգերի հետ երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր է կնքվել մինչև 2025 թվականի կեսերը։
⏳10:44/ 01․09. «Այաքսը» նորեկ ունի․
⏳08:08/ 01․09. ԱՄՆ-ի հավաքականի հարձակվող Ռիկարդո Պոպին «Աուգսբուրգից» տեղափոխվել է «Գրոնինգեն»․ ֆուտբոլիստը նոր ակումբում մրցաշրջանը կանցկացնի վարձավճարով։