Աշխարհի 50-րդ ռակետ, հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել US Open-ի 2026 թվականի խաղարկության կիսաեզրափակիչ։
Քառորդ եզրափակիչում Խաչանովը հաղթում էր բելգիացի Ալեքսանդր Բլոքսին՝ 6:2, 7:5, 3:2 հաշվով, երբ մրցակիցը վնասվածքի պատճառով դադարեցրեց հանդիպումը։
Խաչանովի համար սա կարիերայի երրորդ «Մեծ սաղավարտի» կիսաեզրափակիչն է և երկրորդը՝ US Open-ում։ Վերջին անգամ նա Նյու Յորքում այս փուլ հասել էր 2022 թվականին։
Կիսաեզրափակիչում Խաչանովը կհանդիպի աշխարհի 2-րդ ռակետ Ալեքսանդր Զվերևին։ Մյուս կիսաեզրափակիչում միմյանց դեմ կխաղան Ֆրենսիս Տիաֆոն և Բեն Շելթոնը։




























































