Չինաստանի Նինբո քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը: Այսօր՝ նոյեմբերի 8-ին, մրցումային վերջին օրն է, և Հայաստանի հավաքականն ունի մեկ մասնակից։
Երևանի ժամանակով առավոտյան 10:00-ին պայքարի մեջ կմտնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի ու աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը:
Նշենք, որ մրցաշարի ընթացքին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։



























































