Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 10-րդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջեց «Լիդսին» (0:1):
«Էլանդ Ռոուդ» ստադիոնում կայացած հանդիպման ելքը վճռվեց խաղավերջում։ 79-րդ րոպեին տանտերերի հաղթական գնդակը խփեց շվեյցարացի հարձակվող Նոա Օկաֆորը, որը խաղադաշտ էր դուրս եկել գոլից ընդամենը երկու րոպե առաջ։
Այս հաղթանակի շնորհիվ «Լիդսը» վաստակեց 14 միավոր և բարձրացավ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնական։ «Տոտենհեմը» 12 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































