«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Բարսելոնայում», հիացմունքով է խոսել կատալոնական ակումբի 19-ամյա վինգեր Լամին Յամալի խաղամակարդակի մասին՝ համեմատելով նրան Լիոնել Մեսսիի հետ:
««Բարսելոնայից» հեռանալուց առաջ ես անձամբ ասացի Լամինին․ կարիերայիս ընթացքում խաղացել եմ բազմաթիվ շատ տաղանդավոր ֆուտբոլիստների կողքին, բայց նա մի գլուխ բարձր է բացարձակապես բոլորից։ Կյանքումս երբեք չեմ տեսել այս տարիքի խաղացողի՝ նման հսկայական բնատուր տաղանդով: Այսքան երկար տարիների ընթացքում նա բոլորից շատ է մոտեցել Լիոնել Մեսսիի մակարդակին: Ես անսահման հավատում եմ այս տղային:
Եթե ժամանակի ընթացքում նա յոթ «Ոսկե գնդակ» նվաճի, դա ինձ ամենևին չի զարմանի: Նա արդեն հայտնվել է քվեարկության լավագույն եռյակում, այն էլ ի՞նչ տարիքում՝ 19»,- Ռեշֆորդի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo պարբերականը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ իսպանացին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

























































