Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Սարդարապատը» Արմավիրի Հ․Տոնոյանի անվան Քաղաքային մարզադաշտում ընդունեց «Արարատին» և հաղթեց նվազագույն հաշվով:
Միակ գոլը խփվեց 7-ր րոպեին. աչքի ընկավ Սերոբ Գալստյանը:
Այս խաղից հետո «Սարդարապատը» 20 միավորով 5-րդ տեղում է: «Արարատը» 11 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:
Հավելենք, որ հաջորդ տուրում «Սարդարապատը» Երևանի «Ֆրիդոմ Արենայում» կհյուրընկալվի «Փյունիկին», իսկ «Արարատը» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափի ԲԿՄԱ-ի հետ։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































