Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բացատրել է, թե ինչու է «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերին չի հրավիրել նոյեմբերին կայանալիք Ազգերի լիգայի հանդիպումներին։
Տուխելը նշել է, որ վերջին հավաքը հաջող է անցել, իսկ ֆուտբոլիստները մեծ ներդրում են ունեցել թիմի աշխատանքում։ Այդ պատճառով որոշվել է պահպանել կազմի կորիզը՝ ներառյալ հարձակողական գծի ներկայացուցիչներին։
Անդրադառնալով Պալմերին՝ մարզիչն ընդգծել է, որ ֆուտբոլիստը չափազանց շատ հնարավորություններ է բաց թողնում իրեն դրսևորելու համար։ Միաժամանակ նա շեշտել է, որ որոշումը անձնական բնույթ չունի, և Անգլիայի հավաքականի դռները Պալմերի առաջ շարունակում են բաց մնալ։
«Մենք չենք կասկածում, որ Քոուլը ցանկանում է հանդես գալ իր երկրի հավաքականում։ Սակայն այժմ թիմում տեղերի համար մրցակցություն է։ Նախորդ հավաքին մասնակցած ֆուտբոլիստները հիանալի աշխատանք կատարեցին և պահպանեցին իրենց դիրքերը։ Այս անգամ պարզապես որոշեցինք հավաքն անցկացնել առանց նրա»,- ասել է Տուխելը՝ Sky Sports-ի փոխանցմամբ։
Գերմանացի մասնագետի խոսքով՝ հավաքականում «տասնյակի» դիրքում բավարար թվով ֆուտբոլիստներ կան, և մարզչական շտաբը որոշել է վստահել նրանց, ովքեր մասնակցել են նախորդ հավաքին։
























































