«Անդորրայի» 25-ամյա դարպասապահ Խեսուս Օվոնոն ցանկանում է ավարտել ֆուտբոլիստի կարիերան «Տեներիֆեի» հարձակվող Խեսուս դե Միգելի մահվան հանգեցրած դրվագից հետո։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի Սեգունդայի 12-րդ տուրի՝ «Տեներիֆեի» և «Անդորրայի» միջև հանդիպման ընթացքում։ Խաղի 90+7-րդ րոպեին Օվոնոն բախվել է մրցակցի հարձակվողին՝ փորձելով խանգարել նրան տիրել գնդակին և դուրս գալ մեն-մենակ դարպասապահի հետ։
Դարպասապահը ստացել է ուղիղ կարմիր քարտ, իսկ դե Միգելը մնացել է խաղադաշտում։ Մի քանի վայրկյան անց ֆուտբոլիստները նկատել են, որ նա կորցրել է գիտակցությունը։ Հարձակվողին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Օվոնոն ծանր է տանում տեղի ունեցածը։ Նա չի կարողանում համակերպվել այն փաստի հետ, որ միջադեպից հետո հարձակվողը մահացել է հիվանդանոցում, և նրա ընտանիքում մնացել են կինն ու մեկուկես տարեկան որդին։ Դարպասապահը հոգեբանական օգնության համար դիմել է մասնագետների։



























































