Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվում է ծանրամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը։
Այսօր` նոյեմբերի 6-ին Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ։ Տղամարդկանց 110 կգ քաշային կարգում պայքարի մեջ կմտնի Գարիկ Կարապետյանը։
Հայ ծանրորդի ելույթը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին։
Հիշեցնենք, որ Նինբոյում ընթացող աշխարհի առաջնությունն առաջին վարկանիշային մրցաշարն է Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար։
Հայաստանի հավաքականի ծանրորդների մրցելույթներին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։




























































