«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյա Դիասը խոստովանել է, որ ինքն էլ չէր սպասում մրցաշրջանի այս փուլում նման արդյունավետություն ցուցադրել։
«Ես զարմացած եմ։ Չէի կարծում, որ այս պահին այդքան գոլ խփած կլինեմ։ Միշտ փորձում եմ ցույց տալ առավելագույնը և հնարավորինս արագ հարմարվել ամեն ինչին։
Գիտեի, որ կարող եմ գոլեր խփել նաև կենտրոնական հարձակվողի դիրքում, քանի որ դարպասին ավելի մոտ լինելն այդ առումով հեշտացնում է գործը։ Կարող եմ շատ ավելիին հասնել»,- Ռաֆինյայի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։




























































