Ռուսաստանի հավաքականի և «Ֆիորենտինայի» նախկին հարձակվող Ալեքսանդր Կոկորինն այցելել է Հայաստան։
Կոկորինն ինստագրամյան իր էջում լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Գառնիի տաճարից և հայտնի Քարերի Սիմֆոնիա բնական հուշարձանից։ Այնուհետև նա կիսվել է սթորիով՝ գիշերային Երևանի տեսարանով։ Հրապարակումներից մեկումն, ի դեպ, Արամ Ասատրյանի «Հայ ես դու» երգի ներքո է։
Ֆուտբոլիստը նաև հայերեն գրառում է կատարել իր հրապարակումներից մեկում․ «Այստեղ գեղեցիկ է, բայց պետք է ամենուր հաջողության հասնել»։
Հիշեցնենք, որ Կոկորինն այժմ առանց ակումբ է և գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։




























































