Նոյեմբերի 12-ին Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի նախավերջին տուրի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Կիպրոսի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի՝ 1–1 հաշվով։ Հանդիպման մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
Ստորև՝ հանդիպմանը մասնակցաշ ֆուտբոլիստների գնահատականներն ըստ մի շարք հեղինակավոր ռեսուրսների․
Soccerway
Լավագույն ֆուտբոլիստ՝ Արթուր Սերոբյան

Sofascore
Լավագույն ֆուտբոլիստ՝ Ժիրայր Շաղոյան

WhoScored
Լավագույն ֆուտբոլիստ՝ Ժիրայր Շաղոյան

Վերջին տուրի հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականն ունի 5 միավոր և երրորդն է աղյուսակում։ Կիպրոսի հավաքականը 8 միավորով երկրորդ տեղում է, իսկ աղյուսակը 10 միավորով գլխավորում է Չեռնոգորիայի ընտրանին։ Կիպրոսի հավաքականն ապահովում է երկրորդ տեղը խմբում։
Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Այս խմբի 5–րդ տուրի մյուս՝ Չեռնոգորիայի և Լատվիայի միջև հանդիպումը կմեկնարկի քիչ անց։
Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 15-ին, վերջին տուրի շրջանակում, ժամը 18։00-ին, մրցակցի հարկի տակ կհանդիպի Լատվիայի թիմի հետ։
Մրցաշարային աղյուսակն այս պահին՝ ստորև․
























































