«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին բացատրել է, թե ինչու էր թուրինյան թիմում հանդես գալիս 6 համարի մարզաշապիկով։
«Իմ համարը 6-ն էր։ Իսկ ի՞նչ էիք սպասում։ Դա 12-ի կեսն է, ահա թե ինչու։ Ի վերջո, այդ համարը նույնիսկ հարմար էր ինձ, քանի որ ես խաղում էի եզրային պաշտպանի դիրքում», – Անրիի խոսքերը մեջբերում է Goal-ը՝ հղում անելով Tuttosport-ին։
Կարիերայի մեծ մասի ընթացքում ֆրանսիացին հանդես է եկել 12 և 14 համարների ներքո։
Անրին «Յուվենտուսում» հանդես է եկել 1999 թվականին։ Թուրինյան ակումբի կազմում նա անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ 1998 թվականին Անրին Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։


























































