Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը շուտով կլքի ցանկալի փեսացուների շարքը։ Անվանի ըմբիշն այս կիրակի կամուսնանա, հայտնում է BRAVO.am-ը։
Հարսանեկան արարողությունը տեղի կունենա Կիպրոսում՝ հարազատների և մտերիմների միջավայրում։ Հոկտեմբերի 21-ին 35-ամյակը նշած մարզիկի ընտրյալը նույնպես Գյումրիից է։
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը վերջերս ողնաշարի վիրահատության էր ենթարկվել, ինչի պատճառով ստիպված էր բաց թողնել Աստանայում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Այս պահին «Ճերմակ արջն» անցնում է հետվիրահատական վերականգնողական շրջան և ապաքինվելուց հետո նոր միայն կվերադառնա լիարժեք մարզումների։




























































