Նիդերլանդների Էրեդիվիզիայի 11-րդ տուրում «Տվենտեն» արտագնա խաղում 9–0 հաշվով ջախջախել է «Էքսելսիորին»։
Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացել է Վաուտ Վեգհորստը։ «Տվենտեի» հարձակվողը մինչև առաջին խաղակեսի ավարտը ևս երկու գոլ է խփել՝ ձևակերպելով հեթ-տրիկ։ Առաջին խաղակեսում հյուրերից աչքի են ընկել նաև Թոմաս վան դեն Բելտն ու Դան Ռոցը։
Երկրորդ խաղակեսում Ջորդի Բավուան, Վեգհորստը՝ 11-մետրանոցից, Ռամիզ Զերուկին՝ նույնպես 11-մետրանոցից, և Ռոցը ևս մեկական գոլ են խփել։ Վեգհորստը հանդիպումն ավարտել է չորս գոլով, իսկ նորվեգացի Սոնդրե Օրյասեթերը կատարել է հինգ գոլային փոխանցում։
«Էքսելսիորը» 5-րդ րոպեից խաղացել է 10 ֆուտբոլիստով․ Նեստո Գրենը կարմիր քարտ է ստացել։
Այս հաղթանակով «Տվենտեն» սահմանել է ակումբային ռեկորդ՝ առաջին անգամ հաղթելով առաջնության հանդիպումում ինը գոլի տարբերությամբ։




























































