Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրում «Լացիոն» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթել է «Կալյարիին»։ Հանդիպումը կայացել է Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում։
20-րդ րոպեին Մ’Բալա Նզոլան առաջ է մղել հյուրերին, իսկ 36-րդ րոպեին Գուստավ Իսակսենը հավասարեցրել է հաշիվը։ Հաղթական գոլը 83-րդ րոպեին խփել է Անդրեա Պինամոնտին։
Հաղթանակից հետո «Լացիոն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է՝ վաստակած 28 միավորով։ Հռոմեական ակումբը երեք միավորով առաջ է անցել «Ինտերից», իսկ «Կալյարին» 13 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Սերիա Ա-ի 10-րդ տուրում «Կոմոն» հաղթել է առաջնության հետնապահ «Վենեցիային» 1–0 հաշվով և բարձրացել աղյուսակի 4–րդ տեղ։
Իսկ ահա Սերիա Ա-ի նորեկ «Ֆրոզինոնեն» հաղթել է «Տորինոյին» 2-0 հաշվով և ամրապնդվել 6–րդ տեղում։
Մրցաշարային աղյուսակը՝



























































