Կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ աստղ Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, պարզաբանել է, թե ինչպես է պետք ճիշտ դիմել իրեն և իր որդուն՝ վերջ դնելով տարածված թյուրիմացությանը։
«Դադարե՛ք ինձ Յամալ անվանել։ Ես Յամալը չե՛մ։ Յամալը ազգանուն չէ։ Նրա ազգանունը Նասրաուի Էբանա է, իսկ անունը՝ Լամին Յամալ»,- 19-ամյա վինգերի հոր խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հավելենք, որ Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում շաբաթ օրը կայացած «Ալավեսի» դեմ խաղում Լամին Յամալ Նասրաուի Էբանան փայլուն ելույթ է ունեցել՝ դառնալով դուբլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ «կապտանռնագույնները» տոնել են ջախջախիչ հաղթանակ՝ 6։1 հաշվով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լամին Յամալը երրորդ տեղն էր զբաղեցրել «Ոսկե գնդակի» քվեարկությունում, իսկ մրցանակաբաշխության արարողությունից հետո նրա հայրը՝ Մունիր Նասրաուին, հայտնվել էր սկանդալային պատմությունների կիզակետում։

























































