ՖԻՖԱ-ն ծրագրում է զգալիորեն ավելացնել 2027 թվականին Բրազիլիայում կայանալիք կանանց աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամը։
Ըստ Sky News-ի, մրցաշարի մրցանակային ֆոնդը նախատեսվում է հասցնել 220 միլիոն դոլարի՝ կրկնապատկելով 2023 թվականի աշխարհի առաջնության համեմատ նախատեսված գումարը։
Այնուամենայնիվ, նույնիսկ այս աճից հետո կանանց աշխարհի առաջնության մրցանակային հիմնադրամը երկու անգամ փոքր կլինի 2026 թվականի տղամարդկանց աշխարհի առաջնության համար նախատեսված մրցանակային գումարից։
Ֆինանսական աջակցության ավելացմանը զուգահեռ՝ կանանց աշխարհի առաջնության մասնակից ֆուտբոլիստուհիները կօգտվեն տղամարդկանց մրցաշարի հետ համադրելի պայմաններից։ Մասնավորապես, նախատեսվում են բիզնես դասի չվերթներ և հյուրանոցներում առանձին համարներ։




























































