Կազանի «Ռուբինը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթել է Վորոնեժի «Ֆակելին»՝ ընդհատելով բոլոր մրցաշարերում կրած հինգ անընդմեջ պարտությունների շարքը։
Հանդիպման միակ գոլը 38-րդ րոպեին խփել է իտալացի հարձակվող Էդդի Սալսեդոն, ով ժամանակին հանդես էր եկել «Ինտերում»։ Նա տպավորիչ հարվածով՝ օդում շրջվելով և մկրատի հարված կատարելով, գրավել է մրցակցի դարպասը։ Այս գոլը Սալսեդոյի համար առաջինն էր «Ռուբինի» կազմում։
Հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն կազանյան թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 58–րդ րոպեին։
Կազանյան թիմի համար սա առաջին հաղթանակն էր Օլեգ Կուզմինի գլխավորությամբ, որը ներկայումս կատարում է գլխավոր մարզչի պարտականությունները։ «Ռուբինը» նաև առաջին հաղթանակն է տարել Ռուսաստանի առաջնությունում օգոստոսի 30-ից ի վեր։
Այս արդյունքից հետո «Ռուբինը» վաստակել է 15 միավոր և ժամանակավորապես զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղը։ «Ֆակելը», որն ունի 6 միավոր, շարունակում է մնալ վերջին՝ 16-րդ հորիզոնականում։
Մրցաշարային աղյուսակը՝



























































