Լոնդոնի «Արսենալը» 2027 թվականի ամռանը կդիտարկի թիմի ավագ Մարտին Էդեգորի վաճառքի հնարավորությունը, եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ նոր պայմանագրի կնքման շուրջ։ Այս մասին հաղորդում է Sky Germany-ն։
Լոնդոնցիների ավագի գործող համաձայնագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։ Նորվեգացի կիսապաշտպանի կարիերայի շարունակության հավանական տարբերակներից մեկը համարվում է Մյունխենի «Բավարիան»։ Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանական ակումբի և ֆուտբոլիստի շրջապատի միջև արդեն մի քանի տարի է, ինչ կապ է պահպանվում, իսկ ինքը՝ Էդեգորը, դեմ չէ մյունխենյան թիմում հանդես գալու հեռանկարին։
Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ առայժմ նորվեգացին չի մտնում Վենսան Կոմպանիի գլխավորած թիմի առաջնահերթ տրանսֆերային նպատակների ցանկի մեջ։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։




























































