Լիոնել Մեսսին «Ոսկե գնդակ»-2026-ի ընդհանուր քվեարկությունում զբաղեցրել է հինգերորդ տեղը, սակայն վեց երկրների ներկայացուցիչներ նրան են ընտրել իրենց քվեաթերթիկների առաջին հորիզոնականում։
Ինչպես հայտնում է L’Equipe-ին, մրցանակի քվեարկության արդյունքներով Մեսսին ստացել է 612 միավոր։ Արգենտինացի ֆուտբոլիստին առաջին տեղում են նշել Բրազիլիայի, Բելառուսի, Չինաստանի, Արգենտինայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Պանամայի ներկայացուցիչները։
Ընդհանուր առմամբ՝ 79 լրագրող Մեսսիին ընդգրկել է լավագույն տասնյակում, իսկ 15-ը նրան տեղ չի հատկացրել իր քվեաթերթիկում։
«Ոսկե գնդակ»-2026-ի հաղթող է դարձել Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը, որը վաստակել է 1055 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Կիլիան Մբապեն՝ 1027 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լամին Յամալը՝ 881 միավորով։
Չորրորդ հորիզոնականում է Ռոդրին՝ 726 միավորով։ Մեսսին 612 միավորով եզրափակել է լավագույն հնգյակը։
Այսպիսով, չնայած ընդհանուր հաշվարկում հինգերորդ տեղին՝ Մեսսին վեց երկրների լրագրողների համար եղել է մրցանակի գլխավոր թեկնածուն։


























































