Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տրվում է ազատ ոճի ըմբշամարտի 2026 թվականի աշխարհի առաջնության մեկնարկը։
Ստուգատեսի մրցումային առաջին օրը մեդալների համար պայքարը կսկսեն 65 և 97 կգ քաշային կարգերի ըմբիշները։
Հայաստանի հավաքականի կազմում այսօր գորգ դուրս կգա միայն մեկ ներկայացուցիչ՝ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանը (65 կգ)։
Հայ ըմբիշը պայքարը կսկսի որակավորման փուլից (1/16 եզրափակիչ), որտեղ նրա մրցակիցը կլինի Մոնղոլիայի ներկայացուցիչ Զենեմեդեր (Բատ-Էրդենե) Բյամբասուրենը։
Թարմացված է
Թևանյանն առավելության հասավ 9։3 հաշվով։ Երևանի ժամանակով 15։30-ին կմեկնարկի կիսաեզրափակիչը։




























































