Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը լրջորեն դիտարկում է իտալական «Կոմոյի» 22-ամյա արգենտինացի կիսապաշտպան Նիկո Պասի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։
Նախկին ֆուտբոլային գործակալ և հայտնի տրանսֆերային ինսայդեր Ֆրանսուա Գալյարդոյի հաղորդմամբ՝ կատալոնացիները պատրաստվում են ընթացիկ մրցաշրջանի ավարտին պաշտոնական առաջարկ կատարել իտալական ակումբին՝ Մադրիդի «Ռեալի» աստղային սանի տեղափոխության վերաբերյալ։
Նշվում է, որ անցած ամռանը Պասը հրաժարվեց վերադառնալ մադրիդյան ակումբ՝ ցանկանալով շարունակել իր խաղային աճը Ա Սերիայում՝ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորությամբ։ «Կոմոն» «արքայական» ակումբից 60 միլիոն եվրոյով գնեց ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը, սակայն «սերուցքայինները» պահպանեցին արգենտինացուն 80 միլիոն եվրոյով հետ գնելու բացառիկ իրավունքը։
Ընթացիկ մրցաշրջանում Նիկոն հասցրել է մասնակցել «Կոմոյի» 11 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
























































