«Մանչեսթեր Յունայթեդի» լեգեբդար նախկին յարձակվող Ուեյն Ռունին խիստ քննադատության է ենթարկել մանկունիական ակումբի ներկայիս ֆուտբոլիստներին։
«Կարմիր սատանաները» լուրջ ճգնաժամ են ապրում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում այս պահին զբաղեցնելով ընդամենը 16-րդ հորիզոնականը։
«Գրողը տանի, ես գոնե վազում էի ու շատ էի աշխատում խաղադաշտում։ Իսկ այս ֆուտբոլիստները ոչինչ չեն անում։ Ես մեծ հաճույքով կմտնեի հանդերձարան, բոլորին կնստեցնեի իմ դիմաց և կհարցնեի. «Ի՞նչ եք անում ընդհանրապես։ Դուք ի՞նչ է, կարծում եք, որ արժանի՞ եք կրել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկը՝ պարզապես զբոսնելով խաղադաշտո՞ւմ»։ Ես նրանց այնպիսի քացի կտայի, որ տեղները չէին գտնի»,- Ռունիի խոսքերը մեջբերում է The Touchline-ը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի շրջանակում արտագնա հանդիպում կանցկացնի Լոնդոնի «Չելսիի» դեմ։




























































