Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն այսoր Քարինգտոնի մարզաբազայում ժողով է անցկացնում, որի ընթացքում քննարկվում է թիմի գլխավոր մարզիչ Մայքլ Կարիկի ապագան։ Այս մասին հայտնում է Sky Sports News-ը։
Հանդիպմանը ժամանել են ակումբի ֆուտբոլային տնօրեն Ջեյսոն Ուիլքոքսը և գլխավոր տնօրեն Օմար Բերրադան։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Կարիկը կարող է պաշտոնանկ արվել առաջիկա 48 ժամվա ընթացքում։
Ակումբի ավագ Բրունու Ֆերնանդեշը նույնպես գտնվում է մարզաբազայում, թեև այսօր ֆուտբոլիստների հանգստյան օրն է։ Առայժմ հայտնի չէ՝ նրա ներկայությունը կապ ունի՞ մարզչի հնարավոր հեռացման հետ, թե՞ նա եկել է բուժանձնակազմին այցելելու նպատակով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվել է «Բորնմութին»՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խաղում։



























































