Մբապեն 11 խաղում 13 գոլ է խփել «Բարսելոնային»։ XXI դարում նրանից ավելի շատ գոլեր խփել են միայն Ռոնալդուն և Բենզեման։
«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն հերթական գոլն է խփել «Բարսելոնայի» դարպասը՝ Լա Լիգայի 10-րդ տուրի «Էլ Կլասիկոյի» առաջին խաղակեսում բացելով հաշիվը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի համար սա կատալոնական ակումբի դեմ 11 հանդիպումներում խփած 13-րդ գոլն էր։ Դրանցից 7-ը նա գրանցել է «Ռեալի» կազմում անցկացրած 7 խաղում, իսկ 6-ը՝ ՊՍԺ-ի կազմում «Բարսելոնայի» դեմ 4 հանդիպումներում։
XXI դարում «Բարսելոնայի» դեմ ավելի շատ գոլեր են խփել միայն Կրիշտիանու Ռոնալդուն՝ 34 խաղում 20 գոլ, և Կարիմ Բենզեման՝ 46 խաղում 16 գոլ։
























































