Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Ատալանտան» և «Ֆրոզինոնեն» գոլառատ ոչ-ոքի են գրանցել՝ 4-4։
Հանդիպման հաշիվը դեռ առաջին րոպեին բացել է Ռոմանո Շմիդը՝ առաջ մղելով հյուրերին։ 14-րդ րոպեին Նիկոլա Կրստովիչը հավասարեցրել է հաշիվը, սակայն երեք րոպե անց Շմիդը դուբլ է ձևակերպել։ 33-րդ րոպեին Էդերսոնը 11-մետրանոցից վերականգնել է հավասարությունը, իսկ ընդմիջումից առաջ Կրստովիչը խփել է իր երկրորդ գոլը՝ առաջին անգամ առաջ մղելով արդեն «Ատալանտային»՝ 3-2։
Երկրորդ խաղակեսի մեկնարկին՝ 48-րդ րոպեին, Ջակոմո Կալոն կրկին հավասարեցրել է հաշիվը, սակայն երկու րոպե անց Էլիֆ Էլմասը նորից առաջ է մղել տանտերերին։ «Ատալանտան» մոտ էր հաղթանակին, բայց 82-րդ րոպեին Ալեքսա Տերզիչը խփել է «Ֆրոզինոնեի» չորրորդ գոլը՝ սահմանելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 4։4։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
«Ֆրոզինոնեն» 14 միավորով 6-րդն է մրցաշարային աղյուսակում, «Ատալանտան»՝ 10 միավորով 11-րդ տեղում է։
Մրցաշարային աղյուսակը



























































