ԿԼ լիգայի փուլի երկրորդ տուրի շրջանակում «Այաքսը» սեփական հարկի տակ հանդիպեց «Ատալանտայի» հետ։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով․ գոլերով աչքի ընկան Արոկոդարեն և Օաուսանեն։ Նիդերլանդական թիմն առաջին հաղթանակը տոնեց և ունի երեք միավոր։ Իտալական ակումբն ունի նույնքան միավոր։
Գոլերն՝ ԱՅՍՏԵՂ։

Կոնֆերենցիայի լիգայի երկրորդ տուրում «Մոնակոն» տանը 3-0 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»։ Պարի Բրուները բացեց խաղի հաշիվը առաջի խաղակեսի ավելացված ժամանակում։ Լամին Կամարան ևս մեկ գոլ խփեց տանտերերի կազմում 83-րդ րոպեին։ Անսու Ֆատին ձևակերպեց վերջնական հաշիվը։
Գոլերն՝ ԱՅՍՏԵՂ։
Զուգահեռաբար ընթացող հանդիպումների արդյունքները․
«Օրխուս» — «Էգնատիա» / 1-1
«Բորաց» — ԿուՊՍ / 2-0
«Բրագա» — «Գենտ» / 2-0
«Լինքոլն» — «Տվենտե» / 1-4
«Միդտյուլանդ» — «Սենտ Տրյուդեն» / 0-1
«Թուն» — «Հայդուկ» / 0-1
Մրցաշարային աղյուսակը



























































