Դոհայում մեկնարկած հրաձգության աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճեց իր առաջին մեդալը։ Այս մասին հայտնում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
Կանանց 50 մետր ատրճանակ մրցաձևում հիանալի ելույթ ունեցավ Էլմիրա Կարապետյանը։ Հայ հրաձիգը խոցեց թիրախներն ու հավաքեց 542 միավոր՝ դառնալով աշխարհի փոխչեմպիոն և արժանանալով արծաթե մեդալի:
Հիշեցնենք, որ Դոհայում ընթացող հրաձգության աշխարհի առաջնությունը վարկանիշային է Լոս Անջելես-2028-ի Օլիմպիական խաղերի համար։




























































