Նոյեմբերի 1-ին Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզադահլիճում մեկնարկել է ProBasket Ա Լիգան:
Մեկնարկային տուրի առաջին օրը տեղի է ունեցել երկու հանդիպում՝ գործող չեմպիոն «Ուրարտուն» մրցել է ԲԿՄԱ-ի հետ, մրցաշարի նորեկ ՀԱԹ-ը հանդիպել է «Հատիսին»:
Առաջին խաղում «Ուրարտուն» 93:70 հաշվով առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ: Խաղի MVP է ճանաչվել Բրանդան Մորան, որն իր հաշվին գրանցել է 22 միավոր, 15 անդրադարձ, 41 արդյունավետության գործակից։
Ա Լիգայի գործող չեմպիոնն այս մրցաշրջանում հանդես է գալիս Սերբ մասնագետ Վլադիմիր Ռադովանովիչի գլխավորությամբ: ԲԿՄԱ-ն մարզում է փորձառու հայ մասնագետ Վարդան Խաչատրյանը:
Օրվա 2-րդ խաղում ՀԱԹ-ը Մանուկ Գրիգորյանի գլխավորությամբ կամային հաղթանակ է տարել Լևոն Սարմազյանի գլխավորած «Հատիսի» նկատմամբ՝ գրանցելով 96:94 հաշիվը:
Այս հանդիպման MVP է ճանաչվել Բրեյդի Բրաունը՝ իր հաշվին գրանցելով 32 միավոր, 27 անդրադարձ, 52 արդյունավետության գործակից։
Նշենք, որ Ա Լիգայի 2026-2027 մրցաշրջանին մասնակցում է 10 թիմ՝ 5 երկրից:
























































