Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին անդրադարձել է իր տպավորիչ արդյունավետությանն ու կարիերայի ընթացքում 1000 գոլի պատմական շեմին հասնելու հեռանկարին։
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն անկեղծացել է՝ նշելով, որ իր առջև նման նպատակ չի դնում։
«Օ՜, լո՞ւրջ։ Ոչ, ես ոչնչի հետևից չեմ ընկնում։ Միշտ էլ ասել եմ, որ իրականում ինձ նմանատիպ ռեկորդները չեն հուզում։ Պարզապես ուզում եմ հաճույք ստանալ ֆուտբոլից և վայելել հանդիպումները»,- արգենտինացի լեգենդի խոսքերն է մեջբերում Som I Serem FCB էջը X-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին ամերիկյան ակումբի գույները պաշտպանում է 2023 թվականի ամառվանից։ Այս պահին 39-ամյա հարձակվողի ակտիվում կա խփած 937 գնդակ։

























































