Կատալոնական «Բարսելոնայի» ձախ պաշտպան Ալեխանդրո Բալդեն կարող է փոխել ակումբային գրանցումը առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը կորցրել է իր տեղը «կապտանռնագույնների» կազմում։ Ինչպես հաղորդում է լրագրող Ֆերան Մարտինեսը, իսպանացին պատրաստ է դիտարկել հունվարին թիմից հեռանալու հավանականությունը։ Խաղացողն ավելի ու ավելի է համոզվում, որ տրանսֆերն իրեն կօգնի վերադարձնել ինքնավստահությունը և նոր թափ հաղորդել կարիերային։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ալեխանդրո Բալդեն մասնակցել է «Բարսելոնայի» ընդամենը չորս հանդիպման, սակայն ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել մեկնարկային րոպեներից։
Transfermarkt պորտալի մասնագետները եզրային պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում են 40 միլիոն եվրո։

























































