Իտալական Ա Սերիայի 10–րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը», որն այսօր նշում է ակումբի հիմնադրման 129 ամյակը, Թուրինում ընդունեց «Նապոլիին»։
Առաջին խաղակեսում թիմերը գոլեր չգրանցեցին՝ 0–0։

Երկրորդ խաղակեսում, 70–րդ րոպեին Ալայբեգովիչը գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը․ սա բոսնիացի ֆուտբոլիստի առաջին գոլն էր թուրինյան թիմի կազմում։ Քիչ անց մրցակիցը մնաց 10 հոգով՝ Մարիանուչիի հեռացումից հետո։ 87–րդ րոպեին Ժերեմի Բոգան կրկնապատկեց Սպալետիի թիմի առավելությունը։
Մրցավարի՝ հանդիպման ավարտն ազդարարող սուլիչից հետո լուսատախտակին հաշիվը 2–0 էր։
Հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ։
Այս հանդիպումից հետո «Յուվենտուսը» 17 միավորով 7–րդն է մրցաշարային աղյուսակում, «Նապոլին»՝ 14 միավորով 8–րդ տեղում է։
Մրցաշարային աղյուսակը՝



























































