Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Ռեալը» մրցակցի հարկի տակ հյուրընկալվեց «Ռասինգին»։
Հյուրերի կազմում Կիլիան Մբապեն 11–րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խփեց խաղի երկրորդ գոլը։ Անգլիացին խփեց իր 50-րդ գոլը «Ռեալ Մադրիդի» կազմում բոլոր մրցաշարերում՝ այդ նվաճմանը հասնելով 154 խաղում։ Բելինգհեմը դարձավ ակումբի պատմության մեջ 50-րդ ֆուտբոլիստը, որը հասավ այս նշաձողին։

Մինչ ընդմիջման գնալը մադրիդյան ակումբը ստացավ երեք գնդակի առավելություն․ 36–րդ րոպեին աչքի ընկավ Յան Դիոմանդեն՝ դառնալով շատ գեղեցիկ գոլի հեղինակ։
Երկրորդ խաղակեսում գոլեր չգրանցվեցին և Ժոզե Մոուրինյուի թիմն արտագնա հաղթանակ տոնեց 3–0 հաշվով։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Այս հանդիպումից հետո «Ռեալը» 27 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում, «Ռասինգը»՝ 11 միավորով 16–րդ տեղում է։
Մրցաշարային աղյուսակը՝

























































