Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող մրցելույթները՝ նվաճելով ևս մեկ մեդալ:
Օղակների վարժության եզրափակիչում Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ավետիսյանը վստահ ելույթ է ունեցել և, վաստակելով 14.233 միավոր, կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին՝ դառնալով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Վաղը՝ հոկտեմբերի 25-ին, մեդալների համար պայքարի մեջ կմտնի նաև Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, որը հանդես կգա հենացատկի վարժության եզրափակիչում։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Հայաստանի հավաքականը ևս երկու մեդալ էր նվաճել Ռոտերդամում. նժույգ թափեր վարժությունում 18-ամյա Համլետ Մանուկյանը փայլուն ելույթով հռչակվել էր աշխարհի չեմպիոն, իսկ Մամիկոն Խաչատրյանը նույն մարզագործիքի վրա դարձել էր բրոնզե մեդալակիր:




























































