Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում փայլուն ելույթ է ունեցել և կարիերայում առաջին անգամ հռչակվել մայրցամաքի չեմպիոն:
Օղակների վարժության եզրափակիչում հայ մարմնամարզիկը վաստակել է 14,400 միավոր և նվաճել ոսկե մեդալ։ Նույն վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը հավաքել է 14,000 միավոր և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ այս առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն իսկ նվաճել էր երկու մեդալ։ Նժույգ թափեր վարժությունում Եվրոպայի գործող չեմպիոն Համլետ Մանուկյանը դարձել էր արծաթե մեդալակիր (15,000 միավոր), իսկ աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը նվաճել էր բրոնզե մեդալ (14,900 միավոր)։



























































