Գերմանական Բունդեսլիգայի 2026/27 մրցաշրջանի 7-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ հյուրընկալեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։ Սվեն Յաբլոնսկիի սպասարկած լարված հանդիպումն ավարտվեց տանտերերի նվազագույն հաշվով հաղթանակով՝ 1:0։
Հանդիպման մեծ մասն անցավ համառ պայքարում, և թիմերին երկար ժամանակ չէր հաջողվում բացել խաղի հաշիվը։ Հանգուցալուծումը վրա հասավ հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ։ 80-րդ րոպեին Ջոբ Բելինգհեմի գոլային փոխանցումից հետո Մաքսիմիլիան Բայերը գրավեց հյուրերի դարպասը՝ առաջ մղելով «իշամեղուներին»։
Բաց թողած գնդակից հետո ֆրանկֆուրտցիները փորձեցին փրկել խաղը, սակայն «Բորուսիան» կարողացավ պահպանել հաղթական հաշիվը մինչև եզրափակիչ սուլիչը։
Այս հաղթանակի շնորհիվ դորտմունդյան ակումբը վաստակեց 17 միավոր և միանձնյա գլխավորեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ «Այնտրախտը» 8 միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։
Հաջորդ տուրում՝ հոկտեմբերի 31-ին, Դորտմունդի «Բորուսիան» արտագնա կենտրոնական խաղում ուժերը կչափի Մյունխենի «Բավարիայի» հետ, իսկ «Այնտրախտը» նոյեմբերի 1-ին սեփական հարկի տակ կընդունի «Համբուրգին»։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































