Գերմանիայի Բունդեսլիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 6-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» «Ալիանս Արենայում» ջախջախեց «Լայպցիգին» (6-1)։
Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լուիս Դիասը՝ աչքի ընկնելով 12-րդ, 47-րդ և 69-րդ րոպեներին։ Մյունխենյան ակումբից մեկական գոլ խփեցին Ալեքսանդր Պավլովիչը (26), Մայքլ Օլիսեն (34) և Հարի Քեյնը (53)։ Հյուրերին հաջողվեց միայն հանդիպման ավարտին խփել հեղինակության գնդակը. հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին (90+1) աչքի ընկավ Անդրիյա Մաքսիմովիչը։
Այս հաղթանակի շնորհիվ «Բավարիան» վաստակեց 14 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով շրջանցեց Դորտմունդի «Բորուսիային»՝ գլխավորելով Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ «Լայպցիգը» 9 միավորով 7-րդ հորիզոնականում է։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































