Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են ելույթներն Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում։
Մրցումային հերթական օրը երիտասարդների 95 կգ քաշային կարգում պայքարի մեջ է մտել Վալերիկ Մովսիսյանը։
Հայ ծանրորդը պոկում վարժությունում գլխավերևում հաջողությամբ պահել է 160 կգ-անոց ծանրաձողը, սակայն ձախողել է 165 կգ-ին մոտեցումը։ Այդուհանդերձ, 160 կգ արդյունքը բավարար է եղել այս վարժությունում արծաթե մեդալ նվաճելու համար։
Հրում վարժությունում Մովսիսյանն ունեցել է երկու հաջող մոտեցում՝ հաջորդաբար բարձրացնելով 180 կգ և 187 կգ։
Երկամարտի 347 կգ արդյունքով Վալերիկ Մովսիսյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։



























































