Լեգենդար իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Goal.com պարբերականը։
Ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Նադալին «արքայական» ակումբի տնօրենների խորհրդի կազմում ընդգրկելու ուղղությամբ։ Քվեարկությունը նախատեսված է նոյեմբերի 21-ին։
Հիշեցնենք, որ իսպանական Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում Մադրիդի «Ռեալը» վաստակած 30 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնայից» հետ մնալով 3 միավորով։ Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմն առաջնությունում իր հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 22-ին՝ տնային խաղում մրցելով Վիգոյի «Սելտայի» հետ։

























































