Վաղը՝ նոյեմբերի 12-ին, Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի նախավերջին տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Կիպրոսի ընտրանուն։
Հանդիպումից առաջ կայացած նախախաղային ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանել է նաև Կիպրոսի հավաքականի և Լիմասոլի «Ապոլոնի» կենտրոնական պաշտպան Լեոնիդաս Կոնոմիսը։
– Ի՞նչ սպասելիքներ ունեք վաղվա հանդիպումից և ինչպե՞ս եք նախապատրաստվել։
«Հպարտ ենք, որ այստեղ ենք և ներկայացնում ենք մեր երկիրը։ Շատ բարդ խաղ է լինելու, բայց մենք համապատասխանաբար նախապատրաստվել ենք, կհետևենք մարզչի ցուցումներին և կանենք ամեն ինչ՝ դրական արդյունքի հասնելու համար»։
– Արդյո՞ք վաղվա խաղից առաջ թիմի վրա լրացուցիչ ճնշում կա։
«Համամիտ եմ մեր մարզչի ասածների հետ: Ոչ մի հավելյալ ճնշում չկա: Մենք միշտ պայքարում ենք ինքներս մեր դեմ»:
– Առաջին հանդիպման ժամանակ դարձաք գոլի հեղինակ: Վաղն է՞լ եք նպատակադրված աչքի ընկնել։
«Առաջին խաղում դարձա գոլի հեղինակ, ինչն ինձ շատ է հպարտացնում, սակայն նախընտրում եմ վաղը ես գոլ չխփեմ, միայն թե թիմը հաղթի»:
Հիշեցնենք, որ Հայաստան — Կիպրոս հանդիպումը կմեկնարկի ժամը 21:00-ին։ Թիմերի միջև կայացած առաջին խաղում մեր ընտրանին զիջել էր 0-2 հաշվով։
























































