Իտալիայի Սերիա Ա-ի 2026/27 թթ. մրցաշրջանի 7-րդ տուրում գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս առավելության հասավ Բոլոնիայի նկատմամբ (3-1)։
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Թոմասո Պոբեգան։ «Ներաձյուրիներին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը առաջին խաղակեսի վերջնամասում. 44-րդ րոպեին աչքի ընկավ Մարկուս Թյուրամը։ Երկրորդ կեսում հյուրերը կարողացան բեկել խաղի ընթացքը՝ տոնելով կամային հաղթանակ. 69-րդ րոպեին Կառլոս Աուգուստոն առաջ մղեց միլանյան թիմին, իսկ 83-րդ րոպեին Բոնին խփեց երրորդ գնդակը՝ վերջակետ դնելով դիմակայությանը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «ներաձյուրիների» կազմում խաղադաշտ մտավ երկրորդ խաղակեսում՝ 79-րդ րոպեին փոխարինելով Մարկուս Թյուրամին։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 7 խաղից վաստակեց 19 միավոր և շարունակում է գլխավորել Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































