Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 10-րդ տուրում Երևանի «Ուրարտուն» սեփական հարկի տակ գոլառատ խաղում առավելության հասավ Չարենցավանի «Վանի» նկատմամբ (5-2):
Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Սամանի Խալիլը: 24-րդ րոպեին Ռաջանին վերականգնեց հաշվի հավասարությունը: Երկրորդ խաղակեսում՝ 55-րդ րոպեին, Օեգե վան Լինգենը առաջ մղեց երևանյան թիմին, սակայն ընդամենը մեկ րոպե անց՝ 56-րդ րոպեին, Սամանին դուբլ ձևակերպեց՝ կրկին հավասարեցնելով հաշիվը:
Այնուամենայնիվ, «Ուրարտուն» կարողացավ իր օգտին բեկել խաղի ընթացքը. 64-րդ րոպեին Ռաջանին նույնպես դուբլի հեղինակ դարձավ, 88-րդ րոպեին Օեգե վան Լինգենը ևս դուբլ ձևակերպեց՝ խփելով տանտերերի չորրորդ գնդակը, իսկ հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին (93) Միքայել Միրզոյանը գրավեց մրցակցի դարպասն ու վերջակետ դրեց այս գոլառատ դիմակայությանը:
Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» 10 խաղից վաստակեց 15 միավոր, իսկ «Վանը» նույնքան հանդիպումից հետո մնաց 7 միավորով:
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































