Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ 1–0 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ։
Հանդիպման միակ գոլը 50–րդ րոպեին իր ակտիվում գրանցեց Դանիլ Կուլիկովը։ 64–րդ րոպեին Հարոյանը հյուրերի կազմում չկարողացավ իրացնել 11–մետրանոց հարվածը։
Այս հաջողությունից հետո «Փյունիկը» իր միավորների քանակը հասցրեց 35-ի և երկրորդն է մրցաշարային աղյուսակում։ «Արարատը» 12 միավոր ունի և 9–րդ տեղում է։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































