Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» արտագնա գոլառատ խաղում 3:2 հաշվով առավելության հասավ «Էլչեի» նկատմամբ։
Մադրիդցիների կազմում գոլերով աչքի ընկան Ալեխանդրո Գրիմալդոն, որը դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը, Լի Կան Ինը և Խուլիան Ալվարեսը։ Տանտերերի կազմում պատասխան գոլերը խփեցին Մարտիմ Նետուն և Աբուբաքար Սանգարեն։
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» վաստակեց 34 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական՝ շրջանցելով Մադրիդի «Ռեալին» (33 միավոր), որը, սակայն, մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Էլչեն» 11 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է։
Տուրի մյուս հանդիպումներում Բիլբաոյի «Ատլետիկը» հյուրընկալվելիս գերգոլառատ խաղում 4:3 հաշվով պարտության մատնեց «Մալագային», իսկ «Ռայո Վալյեկանոն» արտագնա խաղում նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց «Բետիսին»։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին
























































