Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում կայացած մերսիսայդյան դերբիում «Էվերթոնն» ու «Լիվերպուլը» չպարզեցին հաղթողին։
Լիվերպուլի «Հիլ Դիքինսոն» մարզադաշտում կայացած հանդիպումը, որը սպասարկում էր գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը, ավարտվեց 1:1 հաշվով։
Խաղի հաշիվը բացվեց բավականին արագ. արդեն 5-րդ րոպեին Ֆլորիան Վիրցի փոխանցումից հետո «Լիվերպուլին» առաջ մղեց կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը։ Տանտերերին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը 25-րդ րոպեին, երբ սեփական դարպասը գրավեց Ժերեմի Ֆրիմպոնգը։
Երկրորդ խաղակեսում թիմերից ոչ մեկին չհաջողվեց փոխել հաշիվը։
Այս ոչ-ոքիից հետո «Լիվերպուլը» 12 խաղում վաստակած 22 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Էվերթոնը» 17 միավորով 8-րդ տեղում է։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին


























































