Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 12-րդ տուրի մեկնարկային խաղում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս համառ պայքարում զիջեց «Նոթինգհեմ Ֆորեսթին» (2-3)։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 5-րդ րոպեին․ տանտերերի կազմում աչքի ընկավ Իգոր Ժեզուսը՝ թիմերին ընդմիջման ուղարկելով 1-0 հաշվով։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին, Մորգան Գիբս-Ուայթն անվրեպ իրացրեց նշանակված 11-մետրանոց հարվածը և կրկնապատկեց «անտառապահների» առավելությունը (2-0)։ Ընդամենը երեք րոպե անց՝ 54-րդ րոպեին, Էմեգան կրճատեց հաշվի տարբերությունը (2-1), սակայն 72-րդ րոպեին Գիբս-Ուայթը Քսավեր Շլագերի փոխանցումից հետո դուբլ ձևակերպեց՝ վերականգնելով երկու գնդակի առավելությունը (3-1)։ Հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ՝ 89-րդ րոպեին, Էմեգան Պեդրու Նետուի փոխանցումից հետո նույնպես դուբլ ձևակերպեց, բայց լոնդոնցիներին ավելին անել չհաջողվեց (3-2)։
Հավելենք, որ սա «ազնվականների» երրորդ անընդմեջ պարտությունն էր ԱՊԼ-ում․ նախորդ երկու տուրերում Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը նախ արտագնա խաղում զիջել էր «Սանդերլենդին» (0-1), ապա սեփական հարկի տակ ջախջախիչ պարտություն կրել «Լիդսից» (4-1)։
Այս հաղթանակից հետո «Նոթինգհեմ Ֆորեսթը» վաստակած միավորների քանակը հասցրեց 12-ի և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնական, իսկ «Չելսին» 16 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը։
Գոլերը` ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































