Մյունխենի «Բավարիան» սոցցանցերի իր պաշտոնական էջերում հայտարարություն է տարածել թիմի կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի առողջական վիճակի վերաբերյալ՝ հաստատելով, որ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ազդրի մկանաթելերի պատռվածք։
«Մկանային վնասվածք Ջամալ Մուսիալայի մոտ։ «Բավարիայի» բժշկական բաժինն այսօր՝ ուրբաթ օրը, ֆուտբոլիստի մոտ ախտորոշել է աջ ազդրի մկանային վնասվածք։ Նա կբացակայի մինչև հետագա ծանուցումը։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում, Ջամա՛լ»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։
Ավելի վաղ լրագրող Քերի Հաուն հայտնել էր, որ 23-ամյա խաղացողի վերականգնման համար կպահանջվի 4-ից 6 շաբաթ, ինչը նշանակում է, որ մեծ հավանականությամբ Մուսիալայի համար ընթացիկ ֆուտբոլային տարին արդեն ավարտված է։ Նշվում է, որ վնասվածքի կրկնությունը տեղի է ունեցել ծանրաբեռնվածության հետևանքով․ Մուսիալան իրեն վատ էր զգացել դեռևս նոյեմբերի 20-ին Բունդեսլիգայի շրջանակում կայացած «Քյոլնի» դեմ խաղից հետո, սակայն որոշել էր մասնակցել նաև նոյեմբերի 25-ին Չեմպիոնների լիգայում կայացած «Լիլի» դեմ հանդիպմանը։
Հավելենք, որ նոյեմբերին Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանը կրկին նյարդաբանական նոպա էր տարել։ Նոյեմբերի 16-ին 23-ամյա ֆուտբոլիստի մոտ արձանագրվել էր աբսանսային նոպա՝ գիտակցության կարճատև կորուստ։
Սա արդեն երրորդ նմանատիպ դեպքն էր այն բանից հետո, երբ օգոստոսին կայացած ընկերական հանդիպումների ընթացքում Ջամալը երկու անգամ կորցրել էր գիտակցությունը։




























































