Եվրոպա լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրում հունական «Օլիմպիակոսը» սեփական հարկի տակ 2։4 հաշվով զիջեց իտալական «Միլանին»։
Պիրեոսում կայացած հանդիպման հաշիվը բացվեց 31-րդ րոպեին․ գնդակը սեփական դարպասն ուղարկեց «ռոսոներիների» դարպասապահ Մայք Մենյանը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Ժոտա Սիլվան կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը։
Այնուամենայնիվ, «Միլանը» կարողացավ բեկել խաղի ընթացքը և չորս անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ 56-րդ րոպեին Օմարի Հաթչինսոնը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 63-րդ րոպեին Ալֆաջո Սիսեն վերականգնեց հավասարակշռությունը։ 71-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչն առաջ մղեց հյուրերին, իսկ հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին Դիեգո Մորեյրան ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 4։2։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը հանդիպումը սկսեց «Օլիմպիակոսի» պահեստայինների նստարանին։ Նա խաղադաշտ դուրս եկավ 82-րդ րոպեին՝ փոխարինելով Բրունո Օնյեմաեչիին, երբ «Միլանն» արդեն առջևում էր 3։2 հաշվով։
Հավելենք, որ հաջորդ հանդիպումը «Օլիմպիակոսը» կանցկացնի նոյեմբերի 29-ին՝ Հունաստանի առաջնության շրջանակում մրցելով «Արիսի» հետ։
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Մարսել» — «Լևսկի»՝ 1:0
«Վիկտորիա Պլզեն» — «Բենֆիկա»՝ 4:0
«Դինամո Զագրեբ» — «Բայեր»՝ 0:2
«Սելտա» — «Բորնմութ»՝ 1:2
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին
























































