Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Եվրոպա լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրում «Արարատ-Արմենիան» արտագնա հանդիպում կանցկացնի ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ։
Խաղը կկայանա Զալցբուրգի «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին։
Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Արարատ-Արմենիան» 2:3 հաշվով պարտվել է «Տորենսեին» և Ավստրիայում կփորձի վաստակել իր առաջին միավորները մրցաշարում։

























































